Հովհաննիսյան. «Սիրով կլսեմ Սերժ Սարգսյանին»

Your browser doesn’t support HTML5

Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կվերանայի հացադուլի քայլը, եթե ՍԴ-ից կամ Սերժ Սարգսյանից ստանա «այն երաշխավորված լուծումը, որը թույլ կտա, ճանաչելով ժողովրդի սահմանադրական իրավունքը, դիտարկել այս վիճակից դուրս գալու հնարավորությունը»: Հակառակ դեպքում, նրա խոսքով, եթե մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ինքաբացարկ չհայտարարի, Ազատության հրապարակում նոր Հայաստանի հռչակումը կլինի: