Հովհաննիսյան. «Ոստիկանները իրենք իրենց ձեռքով պետք է տեղադրեն վրանը»

Your browser doesn’t support HTML5

Երեւանի քաղաքապետարանը արգելել է Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում, որտեղ նա մարտի 10-ից հացադուլ է սկսել: Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով վրանի տեղադրման հետ կապված խնդիրը, ասաց. - «Ոստիկանները իրենք իրենց ձեռքով պետք է տեղադրեն վրանը, եթե իրենց պարտականությունը կատարելու են` պաշտպանելու համար քաղաքացիների անվտանգությունը եւ առողջությունը: Իրենց եմ թողնում»: