Պատժամիջոցներ հյուսիսկորեական բանկի նկատմամբ

Թոմ Դոնիլոնը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում հյուսիսկորեական բանկի նկատմամբ` պաշտոնական Փհենյանի միջուկային փորձարկումների պատճառով: Նոր պատժամիջոցների մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակում է աշխատել դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի ազգային ու միջազգային պատժամիջոցներով խոչընդոտի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի իրականացմանը:

Ըստ Դոնիլոնի` Միացյալ Նահանգները չի ընդունի Հյուսիսային Կորեան որպես միջուկային պետություն: