Չիտեչյանը ազատվել է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վիգեն Չիտեչյանին Սուրբ Աթոռում (Վատիկան) Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Չիտեչյանը այս պաշտոնը համատեղությամբ էր զբաղեցնում. նա Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է: