Ալասանիա. Մեր ժողովուրդները եղբայրական են

Your browser doesn’t support HTML5

«Մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն բարի դրացիական են, այլ նաեւ եղբայրական», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Նրա խոսքերով հայ-վրացական հարաբերությունները, այդ թվում ռազմական ոլորտում, շատ դինամիկ են զարգանում եւ հետագայում ավելի կխորանան: