Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյան

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին` նրան մաղթելով արգասավոր աշխատանք։

2007 թվականի նոյեմբերից մինչ նոր նշանակումը Ֆելիքս Ցոլակյանը Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն էր, ավելի վաղ եղել է Հայաստանի նախագահի խորհրդականը, գլխավորել է նախագահի վերահսկողական ծառայությունը։

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց փետրվարի 22-ին` նախագահական ընտրություններից օրեր անց։

Մարզում Հայաստանի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը պարտվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։


Հովհաննես Շողիկյան