Հովհաննիսյանը շարունակում է մարզային հանդիպումները

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպումներից մեկի ժամանակ, փետրվար, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր մարզային հանդիպումների շարքը:

Այսօր Հովհաննիսյանը կլինի Թալինում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում եւ Ապարանում: