Բրեննանը ստացավ Սենատի հանձնաժողովի հավանությունը

Ջոն Բրեննանը Սենատի հետախուզության հանձնաժողովում լսումների ժամանակ, փետրվար, 2013թ.

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հանձնաժողովը հավանություն է տվել Ջոն Բրեննանի նշանակմանը Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում:

Բրեննանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման: