Հայաստան կայցելի Լիտվայի արտգործնախարարը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 6-7-ը Երեւան կայցելի Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Այցի ընթացքում Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` տեղի կունենան Նալբանդյանի եւ Լինկյավիչյուսի բանակցությունները եւ համատեղ ասուլիսը: