ՕԵԿ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

«Օրինաց երկիր»-ի համագումարը, մարտ, 2012թ.

Հայաստանի իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) մասնակցելու է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին։ Նման որոշում է կայացրել կուսակցության քաղխորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ։

Քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` ցուցակը գլխավորելու է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ-ի վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: