Նալբանդյանը մարտի 3-ին կմեկնի Փարիզ` հանդիպելու համանախագահներին

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում գնում է համանախագահների հետ հանդիպման, 2-ը սեպտեմբերի, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ Իեն Քելլիի հետ նախատեսված հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին կմեկնի Փարիզ: Այդ մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։