Սիրիահայերը նաեւ հարկային արտոնություններ են ուզում

Your browser doesn’t support HTML5

Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը, ովքեր մտադրություն ունեն սեփական գործը ձեռնարկել հայրենիքում, ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը իրենց որոշ ժամանակով հարկերից կազատի: Այս ակնկալիքի հիմքը Սիրիայի կառավարության գործելաոճին է, որը սիրիահայ գործարարների խոսքերով` նոր գործ ձեռնարկողին որոշ ժամկետով ազատում էր հարկերից՝ թույլ տալով ամրապնդվել ու կայանալ: