Հովհաննիսյանը հանդիպումներ է անցկացնում Արմավիրի մարզում

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է իր համակիրների հետ, փետրվար, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր առավոտյան սկսել է տեղի բնակչության հետ իր հանդիպումները Արմավիրի մարզում։

Նա արդեն եղել է Արմավիր քաղաքում, որտեղ փետրվարի 18-ի ընտրություններում շուրջ 2 հազար 800 ձայնով ավելի է ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանից, այնուհետեւ հանդիպում անցկացրեց Մեծամորում, որտեղից էլ ուղեւորվեց Էջմիածին։

Այսօր նախատեսված են Հովհաննիսյանի հանդիպումները նաեւ Արարատի ու Վայոց Ձորի մարզերի տարբեր բնակավայրերում։


Ռուզաննա Ստեփանյան