Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Ալմաթիում

Բուշեհրի ատոմակայանը Իրանում, արխիվ

Պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար Ալմաթի է ժամանել Իրանի պատվիրակությունը։

Սպասվում է, որ իրանցի պաշտոնյաները վաղը կվերսկսեն բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։

Անցած տարվա հունիսին բանակցությունները Մոսկվայում արդյունք չէին տվել։