Սերժ Սարգսյանին շնորհավորել է Կիրիլ պատրիարքը

Սերժ Սարգսյանի եւ Կիրիլ պատրիարքի հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի՝ Ձեր նկատմամբ կրկին ցուցաբերած վստահությունը վկայում է պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նախկինում Ձեր իրականացրած աշխատանքների բարձր գնահատականի մասին»:

«Վերջին տարիներին Հայաստանը հաստատուն կերպով ընթանում է տնտեսական եւ սոցիալական զարգացման ճանապարհով: Շատ բան է արվել նաեւ Անդրկովկասում կայունության ամրապնդման համար: Ուրախալի է տեսնել Ձեր ձգտումը՝ տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծելու ոչ թե ուժային, այլ դիվանագիտական միջոցներով», - Սերժ Սարգսյանին գրում է Կիրիլ պատրիարքը։