Մուրսին մտադիր է ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Մուհամեդ Մուրսի, արխիվ

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին մտադիր է երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնել ապրիլի վերջին: Դրանք կընթանան մի քանի փուլով, քանի որ չկան բավարար թվով դիտորդներ:

Վերլուծաբանների գնահատմամբ` այս ընտրությունները կարող են վերջ դնել երկրում կրկին սկիզբ առած ցույցերին:

Եգիպտոսի ընդդիմությունը մեղադրում է Մուրսիին հեղափոխական գաղափարներին հավատարիմ չմնալու մեջ: