Բրազիլիային հետաքրքրել են ռուսական հրթիռները

Դմիտրի Մեդվեդեւը Բրազիլիա կատարած այցի ժամանակ, 20-ը փետրվարի, 2013թ.

Բրազիլիան քննարկում է 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության, ինչպես նաեւ 2016-ի Ամառային օլիմպիադայի ընթացքում օդային տարածքը պաշտպանելու նպատակով ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու առաջարկը, որը երեկ Բրազիլիա կատարած այցի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հետաքրքրված է «Պանցիր Ս 1» երկիր-երկինք հրթիռային կայանքներով եւ «Իգլա Ս» տեսակի փոքր դյուրակիր հրթիռներով։