Ճապոնիայում երեք մարդ է կախաղան հանվել

Ճապոնիայում կախաղան է հանվել մարդասպանության մեղադրանքով դատապարտված երեք մարդ։

Ճապոնիայում այսօրվա դրությամբ կա մահվան դատապարտված 134 հանցագործ։

Զարգացած երկրների շարքում միայն Ճապոնիան եւ Միացյալ Նահանգներն են, որտեղ գոյություն ունի մահապատիժ։