Ոստիկանապետը խորհրդակցություն է հրավիրել

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ոստիկանությունում, կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ եւ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները եւ ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաեւ քրեական պատասխանատվության հարցը:

Ոստիկանապետը իրավապահներին հանձնարարել է հանրային հավաքների մասնակիցներից պահանջել հարգել օրենքը: