Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 11 տոկոսը

Քվեարկություն Երեւանի ընտրատեղամասերից մեկում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 11-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել էր 275 հազար 982 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 10.92 տոկոսը։

Այդ ժամի դրությամբ ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում` 15.13 տոկոս, ամենափոքրը` Շիրակի մարզում` 7.96 տոկոս։

Ոստիկանության երեկ հրապարակած տվյալներով` Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 505 հազար 980։