ԱՄՆ-ը կոչ է անում ազատ արձակել Իրանի ընդդիմության առաջնորդներին

Միր Հոսեյն Մուսավի, արխիվ

Միացյալ Նահանգները միացել է Իրանի ընդդիմության առաջնորդներին` Միր Հոսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին տնային կալանքից ազատ արձակելու կոչերին:

Միր Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին արդեն երկու տարի է տնային կալանքի տակ են: Ընդդիմադիրները 2009 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել էին իբրեւ թեկնածուներ: Նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարեց, թե դրանք կեղծված են, եւ նախաձեռնեց բողոքի զանգվածային ակցիաներ: