Ադրբեջանում ձերբակալվել է կոռուպցիայի մեջ մեղադրվող Ահմադովան

Գյուլար Ահմադովան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ստուդիայում, արխիվ

Բաքվից ստացված հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի մայրաքաղաքի Սաբաիլի շրջանի դատարանի որոշմամբ ձերբակալվել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության շարքերից վերջերս արտաքսված Գյուլար Ահմադովան։Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Անցած տարվա սեպտեմբերին հրապարակվել են նյութեր, այդ թվում` տեսագրություններ, որոնց համաձայն` Միլի մեջլիսի պատգամավոր Ահմադովան 2005 թվականին կաշառք է պահանջել թեկնածուներից մեկին խորհրդարանում տեղ ապահովելու համար։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Գյուլար Ահմադովան կարող է դատապարտվել մինչեւ 12 տարվա ազատազրկման։