American Airilnes-ը եւ US Airways-ը որոշել են միաձուլվել

US Airways ավիաընկերության ինքնաթիռները օդանավակայանում, արխիվ

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` American Airlines եւ US Airways ավիաընկերությունները որոշել են միաձուլվել եւ ստեղծել աշխարհում ամենամեծ ավիաընկերությունը:

Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր:

Այդուհանդերձ, այդ նախաձեռնությունը դեռ պետք է հաստատեն սնանկության հարցերով դատարանը եւ ամերիկյան հակամենաշնորհային մարմինը: