Ռուսաստանը զենք է մատակարարում Մալիին

Ֆրանսիացի զինծառայողները Մալիում, 14-ը փետրվարի, 2013թ.

Ռուսաստանը զենք է մատակարարում Մալիին: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի զենքի արտահանման գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը:

Նրա խոսքով` պաշտոնական Մոսկվան միայնակ չի գործում, այլ գործակցում է Մալիում գտնվող միջազգային զորախմբի հետ:

Վերջերս Մալիում ֆրանսիացիների ղեկավարության ներքո գործող միջազգային զորախումբը երկրի հյուսիսից դուրս քշեց «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող ապստամբներին: