Հատվածաբար կհրապարակվի Վահան Տերյանի արխիվը

Your browser doesn’t support HTML5

Վահան Տերյանի անձնական արխիվը բանաստեղծի մահվանից հետո հայտնվել էր բանաստեղծի մտերիմներից Պողոս Մակինցյանի մոտ: Վերջինիս գնդակահարությունից հետո` 1938 թվականին արխիվը պահվում էր նախ իր կնոջ, ապա դստեր` Անահիտ Մակինցյանի մոտ` Մոսկվայում: Տասնամյակներ շարունակ գործադրված ջանքերը` մեր մեծագույն քնարերգուի արխիվը Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, հաջողության չէին հասնում, իսկ հիմա պարզվում է, որ այն արդեն 2-3 տարի է, ինչ Հայաստանում է` «Տերյան» մշակութային կենտրոնում: «Տերյան» մշակութային կենտրոնը պատրաստվում է հատվածաբար հրատարակել Վահան Տերյանի արխիվը: