Վաղը` Տյառնընդառաջի տոնը

Տյառնընդառաջ, արխիվ

Վաղը Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն: