Ըմբշամարտը` Օլիմպիական խաղերից դուրս

Ըմբշամարտի մրցումներ, արխիվ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ըմբշամարտը ընդգրկել է այն 8 մարզաձեւերի ցանկում, որոնցից մի քանիսը կարող են դուրս մնալ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերից։

ՄՕԿ-ի գործադիր հանձնաժողովն այդ վճիռը կայացրել է Լոզանում տեղի ունեցած նիստում։

Վերլուծաբանների փոխանցմամբ` վճիռն անակնկալ էր

Ըմբշամարտը 1896 թվականից է եղել ամառային Օլիմպիական խաղերում։ Այդ մարզաձեւում խաղարկվել է 18 մեդալ։

ՄՕԿ-ի գործադիր հանձնախումբը մայիսին Ռուսաստանում գումարելու է մեկ այլ ժողով եւ քննարկելու է 2020 թվականի Օլիմպիադա նոր մարզաձեւ կամ մարզաձեւեր ընդգրկելու հարցը։ Այդ խաղերի անցկացման վայրը կորոշվի այս տարվա ընթացքում։