Նալբանդյանը կայցելի Վրաստան

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը Երեւանում, 17-ը հունվարի, 2013թ.

Փետրվարի 11-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը: