Սեուլը ընդլայնում է Փհենյանի դեմ պատժամիջոցները

Հյուսիսային Կորեայի զինված ուժերին պատկանող հրթիռը ցուցադրվում է Փհենյանում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Հարավային Կորեան հայտարարում է, որ ընդլայնում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների շրջանակը:

Այս նախաձեռնությանը աջակցում են արեւմտյան մի շարք պետություններ, Ճապոնիան, պնդելով, որ պաշտոնական Փհենյանը արբանյակների գործարկման անվնան տակ ռազմական հրթիռային տեխնոլոգիաներ է զարգացնում: