Վենեսուելայի պաշտոնյաները հայտարարում են, որ Չավեսն առողջանում է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախընտրական քարոզարշավի ժամանակ, արխիվ

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելը կիրակի օրը հայտարարել է, որ դեկտեմբերին քաղցկեղի դեմ վիրահատական բուժում ստացած երկրի նախագահ Ուգո Չավեսը «շարունակում է հետեւողական, բայց դանդաղ առողջանալ»։

Նույնանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլերո, ով ասել է, թե Կուբայում բուժում ստացող Չավեսն այժմ «ավելի լավ է, քան երբեւէ» ողջ բուժման ընթացքում։

58-ամյա Ուգո Չավեսը, ով նավթով հարուստ Վենեսուելան ղեկավարում է 14 տարի շարունակ, վերջին շրջանում արդեն 4 անգամ վիրահատվել է քաղցկեղի դեմ։