Ցավակցական ուղերձներ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ենգիբարյանների ընտանիքին՝ հայ մեծանուն բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից։

Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ նույն օրը ցավակցական ուղերձ է հղել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ՀԱՕԿ-ի հաղորդագրության համաձայն` Վլադիմիր Ենգիբարյանը մահացել է երեկ առավոտյան Լոս Անջելեսում, 81 տարեկան հասակում։