Թեկնածուները Հայրիկյանի դեմ մահափորձի անհապաղ բացահայտում են ակնկալում

Your browser doesn’t support HTML5

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կազմակերպված մահափորձը առաջին հերթին հարվածում է իշխանություններին, երեկ գիշեր հայտարարել է հիվանդանոց վիրավորված Հայրիկյանին տեսակցության գնացած վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նման հայտարարություններ անելու փոխարեն իշխանությունը պարտավոր է բացահայտել հանցագործությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նախագահի մյուս թեկնածուները եւս անհապաղ բացահայտում են պահանջում: