ԱՄՆ-ը սադրանք է որակում Իրանի հերթական նախաձեռնությունը

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնի, արխիվ

Միացյալ Նահանգները սադրանք է որակում Իրանի նախաձեռնությունը` արագացնել Նաթանզի միջուկային օբյեկտի ուրանի հարստացումը։

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, թե Իրանի կողմից ՄԱԿ-ի բանաձեւերի շարունակական խախտումները հանգեցնում են լարվածության խիստ սրմանը։