Բացահայտվել է Եվրոպա ապօրինի միգրանտների տեղափոխող ցանց

Միջերկրական ծովով ապօրինի միգրանտների տեղափոխող ձկնորսանավ, արխիվ

Եվրամիության հետախուզական ծառայությունը բացահայտել է հանցավոր ցանց, որը զբաղվում է Եվրոպա ապօրինի միգրանտների տեղափոխմամբ:

Եվրոպական տասնյակ երկրներում իրականացված հատուկ գործողության արդյունքում, որին մասնակցել են հազարից ավելի ոստիկաններ, ձերբակալվել է մոտ հարյուր մարդ: Նրանք կասկածվում են Թուրքիայից, Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից եւ Իրաքից Բալկանների տարածքով ներգաղթյալների տեղափոխելու մեջ: