Եգիպտոսում արտակարգ դրությունը չի պահպանվում

Եգիպտոս, Պորտ Սաիդ -- 21 մարդկանց մահապատժի դատավճռին հետեւել են արյունալի բախումներ ու բողոքի ցույցեր, 26-ը հունվարի, 2013

Եգիպտոսի ընդդիմությունը գիշերային զբոսանք է կազմակերպել՝ ի պատասխան իշխանության հայտարարած արտակարգ դրության:

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երեկ արտակարգ դրություն է հայտարարել երկրի երեք շրջաններում:

Արդեն երեք օր է՝ Եգիպտոսում բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ դատարանի որոշման, որով 21 մարդ գլխատվելու է մեկ տարի առաջ Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած եւ 74 մարդու կյանք խլած զանգվածային անկարգությունների առնչությամբ:

Մահապատժի դատավճռին հաջորդած նոր անկարգությունների հետեւանքով անցած շաբաթ օրը Պորտ Սաիդում շուրջ երեք տասնյակ մարդ է զոհվել։