Հովհաննիսյանը պահանջում է վերացնել անհավասար պայմանները

Your browser doesn’t support HTML5

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է անհապաղ վերացնել քարոզարշավի անհավասար պայմանները. հակառակ դեպքում նախագահի թեկնածուն ընտրությունները կհամարի ավարտված: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, խոսքը մասնավորապես, պետական կառույցներում իրականացվող հակասահմանադրական քարոզարշավի մասին է, որը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի համոզմամբ` իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի իմացությամբ: