ԵԽԽՎ-ն ռուս - վրացական հակամարտության գոտի մուտք է պահանջում

Կամուրջը Վրաստանի եւ Աբխազիայի սահմանին Ինգուրի անցակետում, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ռուս - վրացական հակամարտության գոտի մուտքի թույլտվություն է պահանջել:

Երեկ Ստրասբուրգում Վեհաժողովը հատուկ բանաձեւ է ընդունել 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի հումանիտար հետեւանքների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ում նշված հակամարտության գծով զեկուցող Թինա Աքեթոֆթը իր զեկույցը սկսել է հակամարտության գոտի կառույցի համար մուտքի թույլտվություն պահանջելով: