Անկարգություններ ադրբեջանական քաղաքում

Ադրբեջան - Հրկիզված ավտոմեքենա Իսմայիլլիում, 24-ը հունվարի, 2013թ.

Ադրբեջանի կենտրոնական հատվածում գտնվող Իսմայիլլի քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է BBC-ին, ցուցարարները այրել են տեղի մի հյուրանոց ու հրկիզել երեք ավտոմեքենա, հավաքվել են տեղի վարչակազմի ղեկավարի տան առջեւ` պահանջելով նրա հրաժարականը:

Ըստ հաղորդագրության, մարդկանց դժգոհության պատճառ է հանդիսացել այն, որ հյուրանոցն իրականում գործել է որպես անառականոց: