«Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

Your browser doesn’t support HTML5

Մայիսին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Սուջյանին քվեարկությամբ ընտրել է հատուկ հանձնաժողովը, որը մարտի 2-ին կընտրի նաեւ մրցութային երգը․ Հանրային հեռուստաընկերությունն այժմ հեղինակներից հայտեր է ընդունում: