Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով ցույց Թբիլիսիում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասուլիս է տալիս Թբիլիսիում, 17-ը հունվարի, 2013թ.

Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրի մոտ տեղի է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույց, որին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ:

Վկայակոչելով այն հանգամանքը, որ այսօր լրանում է Սաակաշվիլիի երդմնակալության հինգ տարին, ցուցարարները նրան հորդորում են չսպասել մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները եւ իշխանությունը հանձնել խորհրդարանի խոսնակին: