ԱՄՆ-ը ճանաչեց Սոմալիի կառավարությունը

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնական Վաշինգտոնը ճանաչել է Սոմալիի կառավարությունը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այդ մասին հայտարարել է Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի հետ հանդիպումից հետո։

1991 թվականից ԱՄՆ-ը Սոմալին գնահատում էր որպես ոչ արդյունավետ կառավարություն ունեցող երկիր։