ԱԷՄԳ - Իրան բանակցությունները առաջընթաց չարձանագրեցին

Իրան - Փարչինի ռազմականացված գոտու արբանյակային լուսանկարը, արխիվ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ավագ փորձագետների եւ իրանցի պաշտոնյաների` Թեհրանում կայացած երկօրյա բանակցությունները ավարտվել են առանց որեւէ առաջընթացի։

Իրանական ISNA եւ Fars գործակալությունների փոխանցմամբ` ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին։