Հայաստանի ԶՈւ ԳՇ պատվիրակությունը Բրյուսելում է

ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում` Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում

Հունվարի 16-17-ը աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող` Հյուսիսատլանտյան դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:

Նիստի օրակարգի համաձայն` անցկացվում են հանդիպումներ Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղության աջակցության գործողություններին մասնակցող պետությունների, ինչպես նաեւ Եվրանտլանտան գործընկերության խորհրդի անդամ երկրների ձեւաչափերով:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը Երեւան է վերադառնալու վաղը: