Ջորջ Բուշ ավագը դուրս գրվեց հիվանդանոցից

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գրեթե երկու ամիս բուժում էր ստանում բրոնխների հետ կապված հիվանդության պատճառով:

Ընտանիքի խոսնակի փոխանցմամբ` 88-ամյա Բուշն այսուհետ բուժումը կշարունակի տնային պայմաններում: