Բողոքի ցույց Մոսկվայի կենտրոնում

Հազարավոր մարդիկ այսօր Մոսկվայի կենտրոնում անցկացրել են արտոնված ցույց, որի ընթացքաում բողոք են հայտնել ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումն արգելով օրենքի դեմ։

Ըստ ոստիկանների, ցույցին մասնակցել է մոտ 9500 մարդ, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ցույցի մասնակիցների թիվը հասել է 30 հազարի։

Ցուցարարները պարզել են պաստառներ Պետական դումայի լուծարման կարգախոսներով։

Ցույցի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում պարեկություն է իրականացրել մոտ 4000 ոստիկան։

Նմանօրինակ պահանջով այսօր ցույցեր են տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կիրովում, Կազանում եւ այլ քաղաքներում։