Բրահիմին կհանդիպի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիվանագետներին

Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Լախդար Բրահիմի, արխիվ

Միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին այսօր հանդիպելու է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների հետ` քննարկելու միջազգային միացյալ դիրքորոշումը Սիրիայում պատերազմի ավարտի հետ կապված:

Հանդիպմանն ընդառաջ Սիրիայի կառավարությունը Բրահիմիին մեղադրել է ռեժիմի նկատմամբ կողմնակալ լինելու մեջ:

Ավելի վաղ` չորեքշաբթի օրը Բրահիմին մերժել էր Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի դերակատարումը որեւէ անցումային կառավարությունում: