Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 10-ին պաշտոնական հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հրավերով Բրյուսել է ժամանել հունվարի 8-ին: