Կառավարությունը սահմանել է սոցիալական վճարման չափերը

Your browser doesn’t support HTML5

Կառավարությունը հունվարի 10-ին հավանություն տվեց 2013 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու մասին որոշման նախագծին։ Նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու ինդեքսացիա չարվեց այն պարագայում, որ ըստ կանխատեսումների, գնաճը լինելու է շուրջ 4 տոկոս, բազային նպաստի չափը 16 հազար դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի չափը ավելի քան 30 հազար, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց․ - «Մենք չունենք այսօր ինդեքսավորման մասին օրենք, որով պարտադրված լինեինք ինդեքսավորելու»։