Նյու Յորքում լաստանավի վթարից 74 մարդ է տուժել

Լաստանավային կայան Նյու Յորքում

Նյու Յորքում լաստանավի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 74-ի: Նրանցից 10-ը ծանր վիճակում հիվանդանոցում են:

Նախնական տվյալներով, Նյու Ջերսիից Ուոլ Սթրիթ տեղափոխվող լաստանավը` 326 ուղեւորներով, բախվել է չուգունե խողովակի: Գրեթե բոլոր ուղեւորները ֆինանսական կառույցների աշխատողներ են, ովքեր գնում էին աշխատանքի: