ԱՄՆ-ի բոլոր զինծառայողները 2014-ից հետո կարող են դուրս բերվել Աֆղանստանից

Ամերիկացի զինվորականները Աֆղանստանում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է 2014 թվականից հետո, երբ ավարտվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը, այդ երկրից ամերիկացի բոլոր զինծառայողներին դուրս բերելու հնարավորությունը։

Ուրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված է Օբամայի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Հանդիպման ընթացքում, բացի ամերիկյան զորքերին վերաբերող հարցերից, նախատեսվում է քննարկել նաեւ Աֆղանստանի ներքաղաքական խնդիրները: